Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարեւորը բարոյական արժեքներն են

Ապրիլ 02,2011 00:00

\"\"Ռուսաստանցիների 75%-ը կարծում է, թե մեկենասների գլխավոր բարոյական հատկանիշները պետք է լինեն գթասրտությունը, բարությունը եւ սոցիալական պատասխանատվությունը: Անցկացված հարցման պատասխանողների 12%-ը պատրաստ է զանց առնել բարոյական արժեքները՝ միայն թե մեկենասը գումար տա: Եվս 5%-ը համոզված է, որ մեկենասը պետք է պասիվ սոցիալական դիրք գրավի, լինի հարմարվող: Այդ մասին հայտնել են «Ռոմիր» հետազոտական հոլդինգում՝ ելնելով մարտ ամսվա հարցման արդյունքներից:
Ռուսաստանցիների 43%-ի կարծիքով՝ ժամանակակից մեկենասը հաջողակ գործարարն է, ով համարում է բարեգործությունն իր ընկերության իմիջի  ամրապնդման լավ միջոց: Ընդ որում, սոցիոլոգները նշում են, որ այդպիսի կարծիքին համամիտ են թե տղամարդիկ եւ թե կանայք:
Հարցման մասնակիցների հիմնական մասը գիտի, թե ինչն է երկրում խանգարում մեկենասությանը. պատասխանողների 64%-ը համոզված է, որ նրանց օգնությունը նպատակին չի ծառայի, եւս 62%-ը կասկածում է, որ գործարարները չեն ուզում ծախսեր անել սոցիալական կարիքների համար, իսկ 29%-ը համոզված է, որ մեկենասության զարգացմանը խոչընդոտում է օրենքների  անկատարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել