Սպորտին, բացի «Արագ, ուժեղ, բարձր» նշանաբանից, առանց երկմտելու կարելի է տալ նաեւ «զվարճալի, սեքսուալ, ծանր, վտանգավոր» բնութագրումը:
Մրցումների ժամանակ երբեմն այնպիսի բաներ են լինում, որոնք շատ հաճախ անտեսանելի են տրիբունաներում տեղ զբաղեցրած մարզասերի աչքին: Եվ ոչ միայն այն պատճառով, որ ամեն ինչ կատարվում է մեկ ակնթարթի ընթացքում: Դա մեծապես կախված է հանդիսատեսի ուշադրությունից, դիրքից, նրա ու իրադարձության վայրի միջեւ եղած հեռավորությունից եւ անկյան աստիճանից: Վստահաբար կարելի է ասել, որ նույն մրցավայրում նույն մարզական պայքարին հետեւող մարզասերները հաստատ տարբեր բան են տեսնում՝ նայած, թե որ կետից ես նայում: Հենց այդ բացն էլ լրացնում են մարզական լուսանկարիչները՝ իրենց ժամանակակից հզոր խցիկներով:
Ներկայացվող լուսանկարներում թե զավեշտ կա, թե զգացմունքայնություն եւ թե ծանր ու վտանգավոր պայքար