Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չի ստացվում

Ապրիլ 02,2011 00:00

Ֆրանսիայի Էքս-լե-Բեն առողջարանային քաղաքում շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչների խաղը մի տեսակ չի ստացվում: Իններորդ տուրում մեր ինը շախմատիստներից մեկ միավոր վաստակեցին միայն երեքը՝ Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը եւ Հրանտ Մելքումյանը:
Երեկ կայացած տասներորդ տուրից առաջ հայաստանցիներից միայն հինգ գրոսմայստեր է ընթանում հարյուր առաջինների մեջ: Լավագույնը Արման Փաշիկյանն է, որը 6,0 միավորով 50-րդ տեղում է: Նրանից կես միավոր պակաս են վաստակել Սամվել Տեր-Սահակյանը՝ 69, Գաբրիել Սարգսյանը՝ 82, Զավեն Անդրիասյանը՝ 85, Վլադիմիր Հակոբյանը՝ 95, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 110:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել