Երեկվա «Առավոտում» մտահոգություն էինք հայտնել, որ ֆուտբոլի Եվրոպայի 2013 թվականի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարն արդեն մեկնարկել է, բայց այդ տարիքային խմբի Հայաստանի հավաքականը դեռ գլխավոր մարզիչ չունի:
Այսօր պարզվեց, որ հենց երեկվանից ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով մեր U21-ի ընտրանու ղեկը վստահվել է Ռաֆայել Նազարյանին: Կատարված թյուրիմացության պատճառն այն է, որ նյութը գրվել էր նախորդ օրը, իսկ հրապարակումը համընկել նոր գլխավոր մարզչի նշանակման օրվան: