Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լպիրշության դրսեւորում

Ապրիլ 02,2011 00:00

Հուսանք՝ արդարությունը կհաղթի

Կյանքի խճճված իրադարձություններն ինձ ստիպեցին կրկին հիշեցնել մեր նախնիների անգնահատելի ավանդի ու  ստեղծարար մտքի մասին, որոնց վկաներն են մեզ հասած լավ թե վատ պահպանված հնագիտական եւ ճարտարապետական  հուշարձանները…… թվարկել, թվում է, կարիք չկա:
Այս տիպի կառույցներից է Արարատի մարզի Խոսրով գետի աջ ափին տարածված  Ուրծ քաղաքատեղին՝ միջնադարյան ամրոցով՝ Տափի բերդով, որին ժողովուրդը Գեւորգ Մարզպետունի անունն է տվել: Ամրոցը կառուցվել է 10-րդ դարի առաջին քառորդում եւ ունի ճարտարապետական եւ ամրոցաշինական մեծ արժեք: Այսօրվա շուկայական-չարչիական հարաբերությունների ծնած անտարբերության շուկայում պատահում են ոչ բանիմաց «ժամանակավոր» ղեկավարներ, որոնց լիցենզավորված տիտղոսը թույլատրում է սխալ գնահատել իրենց համար աշխատող բանիմաց մասնագետին  եւ վճարել  այդ իսկ գործի համար նախատեսված գումարից ծիծաղելի աշխատավարձ: Յուրաքանչյուր մարդ, իսկ ղեկավարը՝ առավել, պետք է ունենա խղճաչափի սանդղակ:
Աշխատանքային տարիներիս ընթացքում շատերի համար եմ աշխատել, նույնիսկ ղեկավարել: Ունեմ Երեւանում եւ շատ մարզերում կառուցված նախագծեր, սակայն ոչ մի ղեկավարից նման անմարդկային արարքի չեմ հանդիպել…… ինչը որ տեսա 2007թ. Գեւորգ Մարզպետունի ամրոցի մասնակի վերականգնման  նախագիծը ավարտելուց հետո:
Համաձայն 30.07.07թ. N02/1792 գրության եւ նախագծային առաջադրանքի, «Արամյան» ՍՊԸ-ում ես սկսեցի եւ ավարտեցի ամրոցի նախագիծը եւ սպասում էի մասնագիտական քննարկման: Սակայն երեք ամիս էլ չէր անցել՝ սկսվեցին ամրոցի եւ մատուռի  շինարարական աշխատանքները, եւ քանի որ նախագծում ես նշել էի շինաշխատանքները սկսել միայն պեղման արդյունքներից հետո, նախագիծը փոխեցին «ղեկավարները», որպեսզի արդարացնեն իրենց անմարդկային արարքները: Ինքնակամ թե ստիպողաբար Վ. Գրիգորյանը ստանձնել է նախագծի գլխավոր ճարտարապետի պաշտոնը՝ գողանալով  իմը, մի անպատվաբեր արարք մասնագետի կողմից:
Նախագիծը քիչ ձեւափոխումներով արտատպել էին ծրագրում չնախատեսված համակարգչային գրաֆիկայի եղանակով ու տվել շինարարին… եւ ամրոցի համալիրը վերականգնվեց որոշ տեղերում սխալ լուծումներով, որոնք նկատելի են նաեւ ոչ մասնագետին:
Հուշարձանները չեն խոսում, բայց դա բնավ չի նշանակում, որ փող շորթելու համար այն կարելի է փոփոխել: Այս եւ նման անշնորհքությունների վերջը հարուցված  քրեական գործն է, ու հուսով եմ, որ ամեն ինչ  վերջանալու է արդարությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել