Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ

Ապրիլ 02,2011 00:00

Ադրբեջանում իշխանությունը ձերբակալում է ընդդիմության ակտիվիստներին՝ շաբաթ օրը Բաքվում նախատեսված զանգվածային հանրահավաքից առաջ:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ի ադրբեջանական ծառայությունը, հինգշաբթի օրը ձերբակալվել են ընդդիմության երեք երիտասարդ ակտիվիստներ, որոնք 5-10-օրյա վարչական կալանքի են դատապարտվել՝ «հասարակական կարգը խախտելու եւ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար»: Ընդդիմության առաջնորդները, մինչդեռ, հերքում են մեղադրանքները եւ պնդում, թե այդ քայլով իշխանությունը փորձում է ահաբեկել մարդկանց հանրահավաքից առաջ:
Ավելի վաղ Բաքվի քաղաքապետարանը հերթական անգամ մերժել էր մայրաքաղաքի կենտրոնում հանրահավաք անցկացնելու՝ ընդդիմադիր դաշինքի հայցը եւ կենտրոնական հրապարակի փոխարեն առաջարկել քաղաքի արվարձաններից մեկը: Իշխանությունները առայժմ սպառնում են պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր կգնան ընդդիմության ետեւից եւ կմասնակցեն ապրիլի 2-ին կայանալիք հանրահավաքին: Իրավապահ համակարգի սպառնալիքներից բացի, ընդդիմության դեմ բողոքի ցույցեր են անցկացնում նաեւ իշխանական ուժերն ու նրանց սատարող կազմակերպությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել