Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԴ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է ԱՊՐԻԼԻՑ

Ապրիլ 02,2011 00:00

ՌԴ եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ երկու երկրների քաղաքացիների փոխադարձ ուղեւորությունների պայմանների մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2011թ. ապրիլի 16-ին: Այդ մասին, ըստ panarmenian.net-ի փոխանցմամբ, ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի եւ Թուրքիայի քաղաքացիները, որոնք գործող անձնագրեր ունեն, կարող են մուտք գործել, մեկնել եւ մյուս պետության տարածքում առանց արտոնագրի գտնվել՝ մուտք գործելուց սկսած 30 օրվա ընթացքում: Այս համաձայնագիրը ստորագրվել էր 2010թ. մայիսի 12-ին, Անկարայում:
Ընդ որում, մյուս պետության տարածք աշխատանքի, ուսման կամ այլ նպատակներով մուտք գործող քաղաքացիները, որոնց 30 օրից ավելի է պահանջվում գտնվել այդ պետության տարածքում, պետք է ունենան արտոնագիր: ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ դիվանագիտական անձնագրեր ունեցողներն առանց արտոնագրի են մուտք գործում՝ 1999թ. նոյեմբերի 5-ի ռուս-թուրքական միջկառավարական համաձայնագրին համապատասխան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել