Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԼՈՒԾԱՐԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

Ապրիլ 02,2011 00:00

\"\"Reuters-ի փոխանցմամբ, Պորտուգալիայի նախագահը Հանիբալ Կավակո Սիլվան (նկարում) հիգշաբթի օրը լուծարել է խորհրդարանն ու արտահերթ ընտրությունները նշանակել է հուլիսի 5-ին: Դա տեղի է ունեցել երկրի վարչապետ Ժոզե Սոկրատեշի հրաժարականից հետո: Խորհրդարանի լուծարման վերաբերյալ իր հրամանագրի մասին նախագահը հայտնել է այդ երկրի հեռուստատեսային ուղերձում՝ հավելելով, որ Սոկրատեշի աշխատակազմը իշխանության կմնա՝ որպես ժամանակավոր կառավարության:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի վարչապետը հրաժարական էր ներկայացրել անցած շաբաթ՝ այն բանից հետո, երբ ընդդիմությունն արգելափակել էր բյուջետային ճգնաժամը հաղթահարելու նպատակով կառավարության ներկայացրած ծրագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել