Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՔՆՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅՑԸ

Ապրիլ 02,2011 00:00

Հաագայի արդարության միջազգային դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ Ռուսաստանի դեմ Վրաստանի հայցի քննարկումը դուրս է այդ դատարանի իրավասությունից: Այս մասին հաղորդում է BBC-ն: Թբիլիսիում ռուսական իշխանություններին եւ անջատողական խմբավորումներին մեղադրում են Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում էթնիկ զտումներ իրականացնելու մեջ, որոնք, վրացական իշխանությունների պնդմամբ, տեղի է ունեցել տարիներ շարունակ:
Ինչպես հաղորդել է դատարանի նախագահ Խիսաշի Օվադան, դատարանն այդ որոշումը կայացրել է դատավորների՝ 10 «դեմ» եւ 6 «կողմ» քվեարկության արդյունքում: Օվադան դատարանի որոշումը հիմնավորել է նրանով, որ մինչեւ դատարան դիմելը Վրաստանն ու Ռուսաստանը փորձեր չեն ձեռնարկել իրենց վեճը կարգավորելու ուղղությամբ բանակցություններ վարել:
Հիշեցնենք, որ Վրաստանը այդ հարցով միջազգային դատարան էր դիմել 2008թ. օգոստոսի 12-ին, այսինքն՝ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ համաձայնության գալուց անմիջապես հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել