Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊՈՒՏԻՆԸ ԱՊՐԻԼՄԵԿՅԱՆ ԿԱՏԱԿՆԵՐ Է ԱՐԵԼ

Ապրիլ 02,2011 00:00

\"\"Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը յուրովի է նշել ապրիլի 1-ը. նա կատակել է օլիգարխ Պրոխորովի շուրջ եւ շրջել է «Յո-մոբիլ» մենքենայով:
Newsru-ի մատուցմամբ, ուրբաթ օրը Պուտինը հնարավորություն է ունեցել փորձարկելու ռուսական երկու նոր մոդելի ավտոմեքենա՝ խոստանալով, թե կստուգի՝ դրանք որքանո՞վ են հուսալի: Նա նաեւ այդ ուղղությամբ գործնական քայլեր է արել ու Ռուսաստանում առաջիններից մեկն է նստել նոր հիբրիդ «Յո-մոբիլի» ղեկին:
Այսպես, Նովո-Օգարյովոյում կառավարության՝ բարձր տեխնոլոգիաների ու ինովացիոն հանձնաժողովի նիստից հետո Պուտինը դուրս է եկել փողոց, որտեղ կայանված են եղել երկու «Յո-մոբիլ», եւ երկու մեքենաների կառուցվածքին ծանոթանալուց հետո նստել է դրանցից մեկի ղեկին, իսկ չափերով ավելի փոքր «Յո- մոբիլի» ղեկին նստելու է հրավիրել «Օնեքսիմ» ընկերության ղեկավար, մեքենայի արտադրությունը հովանավորած երկու մետրանոց օլիգարխ Միխայիլ Պրոխորովին: Մինչեւ մեքենայի շարժիչը գործի դնելը՝ Պուտինը նախ օլիգարխից ճշտել է՝ «Տեղ կհասնե՞մ, հո ճանապարհին ձեր «Յո-մոբիլը» մաս-մաս չի՞ լինի»:
Պուտինը փորձարկել է նաեւ «Յո-մոբիլի» սպորտային տարբերակը, հետաքրքրվել է մոդելի գնով, ծանոթացել է մեքենայի հագեցվածությանը, գործի է դրել շարժիչն ու մեքենան հետուառաջ անելով՝ մեկնել ՌԴ անվտանգության խորհրդի նիստին:
Ապրիլի 1-ին Պուտինը կառավարության նիստ է անցկացրել՝ ասելով, որ հասունացել է ինովացիոն այս կամ այն նախագծերի շուրջ ջանքերը կենտրոնացնելու անհրաժեշտությունը՝ շեշտելով առաջին հերթին օլիգարխի հովանավորած «Յո-մոբիլ» հիբրիդը: «Ես նոր նայեցի՝ ձեր գործընկեր Պրոխորովը ներկայացրել է նման մի արտադրանք: Ինչպե՞ս էր անունը: «Յո-մոբի՞լ»,- Պրոխորովին դիմել է Պուտինը ու դրական պատասխան ստանալուց հետո շարունակել, թե «անունը, իհարկե…… անհասկանալի է, թե որտեղից է վերցված: Չէ, հնարավոր է, որ նույնիսկ վատը չէ: Համենայնդեպս, ուշադրություն գրավում է»,- կատակել է Պուտինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել