Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԱՆԵՐՆ ՈՒ ՕՊԵՐԱՏՈՐԸ

Ապրիլ 02,2011 00:00

Օրերս «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխամասային մասնաշենքում հյուրընկալել են «TV ideal» դպրոցի սաներին: Հեռուստատեսության բնագավառում հմտանալ ձգտող «TV ideal» մասնագիտացված դպրոց-ստուդիայի սաները պարբերաբար մասնակցում են ստեղծագործական մրցույթների՝ ձգտելով առաջարկվող թեմայի շուրջ հայտնել անկեղծ կարծիք:
Հերթական մրցույթի թեմա էր հայտարարվել «Կապը եւ սպասարկումը»: Մասնագիտական հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչված հեղինակները խրախուսական նվերներ են ստացել այդ հանդիպման ընթացքում: «Ուժեղ է այն հասարակությունը, որն ունի համարձակ, մտածող, հետազոտող եւ լուծումներ առաջարկող անհատներ: Լրագրողը կոչված է՝ լինելու այդ գործի առաջամարտիկը: Ողջունելի է ներկայացվող հանձնարարությունների նկատմամբ ձեր պատասխանատու վերաբերմունքը: Ձեզ հաջողվել է բացահայտել, որ ցանկացած ոլորտում զարգացման հիմնական գրավականը առողջ մրցակցությունն է: Նույնքան կարեւոր է գիտակցել նաեւ, որ այդ առաջընթացն ապահովողը՝ աշխատակիցը, ամենաթանկ կապիտալն է: Իսկ գործատու-աշխատող հարաբերությունների հաջողության բանալին փոխադարձ հարգանքն է: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընտանիքն առաջնորդվում է այդ սկզբունքով»,- զրույցում նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել