Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թռչնասեր երեխաներ

Ապրիլ 02,2011 00:00

\"\"
Վիկտորինայի հաղթողներից՝ Գագիկ Ամիրջանյանը:

Բնության թանգարանը «Կրթություն» շաբաթաթերթի հետ համատեղ մեկ ամիս առաջ հանրապետության դպրոցների 6-9-րդ դասարանների միջեւ նախաձեռնել էր մրցույթ-վիկտորինա՝ նվիրված Թռչնի օրվան: Երեկ թանգարանում ամփոփվեցին մրցույթի արդյունքները: 200 դիմում-հայտերից վիկտորինայի հարցերը հաղթահարել է 4 աշակերտ:
Բնության թանգարանի սոցիալագրության եւ մասսայական բաժնի վարիչ Էլմիրա Առուստամյանը ասաց. «Վիկտորինան կոչվում է «Ճանաչիր, որ սիրես»: Մեր նպատակն է՝ երեխաների ուշադրությունը հրավիրել թռչունների վրա: Մրցույթի աշխարհագրությունը բավական մեծ էր. 11 մարզից ավելի քան 200 մասնակից ենք ունեցել: Հաղթողներն էլ հենց մարզերի երեխաներ են»:
Արարատի ավագ դպրոցի աշակերտ, վիկտորինայի հաղթող Դիանա Խուրշուդյանը նշեց, որ մրցույթին մասնակցելիս այդքան էլ չի դժվարացել. «Հարցերը այդքան էլ բարդ չէին, ուղղակի մի քիչ ուշադրություն էր անհրաժեշտ: Իմ ամենասիրելի թռչունը աղավնին է, բայց ես սկսել եմ հետաքրքրվել հայկական բոլոր տեսակի թռչուններով»:
Արարատի թիվ 1 դպրոցի 7-րդ դասարանցի Գագիկ Ամիրջանյանը հետաքրքրությունից ելնելով է մասնակցել վիկտորինային, ասում է՝ չի էլ պատկերացրել, որ կհաղթի. «Կենդանական աշխարհն ընդհանրապես ինձ շատ է հետաքրքրում, թռչուններից կարապ եմ սիրում»:
Մեկ այլ հաղթող՝ Լիլիթ Պետրոսյանը, որը եկել էր Լոռու մարզից, փաստեց. «Ցանկացած մրցույթ ուսումնասիրություններ է պահանջում: Ես սիրում եմ ուսումնասիրել, պրպտել ինչ-որ բան: Երբ մրցույթի մասին իմացա՝ անմիջապես արձագանքեցի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել