Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ապրիլ 02,2011 00:00

Օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել վոկալ երաժշտության համերգ՝ նվիրված պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ եւ Երեւանի կոնսերվատորիայի դասախոս Սերգեյ Դանիելյանի հիշատակին: Համերգը կազմակերպել էին Երեւանի պետական կոնսերվատորիայի դասախոս Վարսենիկ Ավանյանը, կոնցերտմայստեր Նաիրա Ստեփանյանը, ուսանողներ Ալվինա Այվազյանը (3-րդ կուրս), Ռուզան Մատինյանը (3-րդ կուրս), Շարո Մամոյանը (4-րդ կուրս), Արմեն Արմենակյանը (ասպիրանտ, 2-րդ կուրս), Արսեն Բաբաջանյանը (շրջանավարտ): Համերգի ընթացքում հնչեցին Մոցարտի, Վերդիի, Կոմիտասի, Տիգրանյանի, Աճեմյանի, Ավետիսյանի, Շուբերտի, Չայկովսկու եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Մի քանի ամիսների տքնաջան աշխատանքի արդյունքում կայացավ մի միջոցառում, որն անմիջական կապ ստեղծեց հանդիսատեսի եւ մասնակիցների միջեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել