Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՌՈԳՄԱՆ ՍԵԶՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Ապրիլ 02,2011 00:00

Սյունիքի մարզի ջրօգտագործող ընկերություններն արդեն ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում: Բաժանորդների հետ պայմանագրեր են կնքվում, ջրատար խողովակաշարեր նորոգվում: «Ղափան» ՋՕԸ-ի տնօրեն Օնիկ Աթայանի խոսքով, նախապատրաստական աշխատանքները կավարտվեն մինչեւ ոռոգման սեզոնի սկիզբը: Ընկերությունը մոտ 600 բաժանորդի է սպասարկում, ոռոգվող հողատարածքը մոտ 45 հեկտար է: Ջրատարի հնարավորությունն ավելի մեծ է, ուղղակի ավելի մեծ հողակտորների ոռոգում ապահովելու համար ջրատարում փոփոխություններ են անհրաժեշտ, ինչը ֆինանսական ներդրումներ է պահանջում:
Մեղրու ՋՕԸ-ն տնօրենի փոխանցմամբ, նախկին 405 հեկտարի փոխարեն այս տարի կոռոգի 441 հեկտար հողատարածք:
Գորիսում եւս, ոռոգման սեզոնին ընդառաջ, նորոգվում են ջրատարի վթարված հատվածները: Տնօրեն Սեւադա Ադամյանի խոսքով` ենթակայանների շահագործման խնդիր կա, եւ գումարները չբավականացնելու պատճառով ցանկանում են դրանք հանձնել էլեկտրացանցին:
Ի տարբերություն մարզի 3 տարածաշրջանների, Սիսիանում ոռոգման շրջանը կսկսվի ավելի ուշ` Բռնակոթի ջրամբարի թունելում առաջացած վթարի պատճառով: Սիսիանի ՋՕԸ-ի տնօրեն Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ հարկավոր է վթարի վերացման լայնածավալ աշխատանքներ իրականացնել, ամենայն հավանականությամբ՝ Սիսիանում ոռոգման շրջանը կմեկնարկի հուլիսին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել