Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆ ԳՐԱՎՈՐ

Ապրիլ 02,2011 00:00

Տավուշի մարզպետարանի աշխատակիցները «Առավոտի» թղթակցի հարցերին չեն պատասխանում, ասելով, որ մարզպետ Արմեն Ղուլարյանն է այդպես հրահանգել: Մարզպետի կարգադրությամբ՝ Տավուշի մարզում մեր թղթակիցը բոլոր հարցերը ուղղարկում եւ պատասխանները ստանում է միայն գրավոր: Ու թեեւ գրավոր հարցումներին պատասխանելիս մարզպետարանը հաճախ խախտում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված 5-օրյա ժամկետը, այնուհանդերձ, մեզ հավատացնում են, որ գրավոր են աշխատում, որ լրագրողին տրվի միայն ստույգ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ 2010-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը լավագույնն էր 10 մարզպետների մեջ: Գնահատման չափանիշներից մեկն էլ աշխատանքի թափանցիկությունն էր: Չենք ուզում հավատալ, որ «գերազանցիկը» սկսել է թերանալ, բայց իրականությունը այլ բան է հուշում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել