Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՄՈՐԻ՞, ԹԵ՞ ԴԱՍԻՑ ՓԱԽՉԵԼՈՒ ՕՐ

Ապրիլ 02,2011 00:00

Ապրիլի 1-ի կեսօրին աներեւակայելի աղմուկով Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական փողոցներով վազում էին քաղաքի միջնակարգ դպրոցների միջին դասարանների աշակերտները: Ակնհայտ էր, որ նրանք ընթացքում էին որոշում իրենց անկազմակերպ վազքի ուղղությունը: «Ո՞ւր եք վազում, որտե՞ղ են ձեր ուսուցիչները»՝ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում հարցրինք դպրոցականներին: «Այսօր ապրիլի 1-ն է»,- ասացին երեխաները: Փաստորեն, մեր երկրում հումորի ու երգիծանքի օրն էլ է խեղաթյուրվել ու առանձին դեպքերում դարձել դասից փախչելու օր:
Իսկ ահա «Համերաշխություն» շարժման Տավուշի մարզի համակարգող Դավիթ Սահակյանը փորձել է հումորի օրը հումորով անցկացնել: Երեկ զանգել է իր տասնյակ ծանոթների եւ հարցրել՝ «Ճիշտ է, արդյոք, թե…» ու հարցին որեւէ սադրիչ շարունակություն տվել: Հետաքրքիր է, որ բոլորն էլ լուրջ են ընկալել հարցը եւ պնդել, հավատացրել ու համոզել, թե նման բան չկա: Ընկերական այս անմեղ կատակի ուրվագծած պատկերը ցավալի իրողություն է բացահայտում: Տավուշում մարդիկ այնքան կքած են խնդիրների ու սոցիալական բեռի տակ, որ մոռանում են անգամ, թե այդ օրը ինչ օր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել