Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԱՎՈՒՇՈՒՄ ԷԼ ԵՆ ՀԻՆ ՀԱՑ ՈՒՏՈՒՄ

Ապրիլ 02,2011 00:00

Այս տարվա փետրվարի 22-ին գրել ենք, որ մայրաքաղաքում, Սյունիքում, Լոռիում ու այլ մարզերում հացի թանկացման արդյունքում մարդիկ, ֆինանսական ծանր դրությունից դրդված, փռերի հետ պայմանավորվում են եւ 170-200 դրամանոց հնացած, մի քանի օրվա հաց գնում՝ արդեն 70-100 դրամով: Միայն հաց ուտողները դարձել են հնացած հաց ուտողներ: Նման տխուր իրավիճակ է նաեւ Տավուշի մարզում, մասնավորաբար՝ Նոյեմբերյանում: Քաղաքի խանութներում վաճառվում է նախորդ օրվա մնացած հաց: Եթե թարմ հացը 150 դրամ է, ապա նախորդ օրվա հացը` 100 դրամ: Այստեղ էլ հին հացի գնորդները սոցիալապես անապահով, գործազուրկ մարդիկ են: Նման բան 1990-ական թվականներին չէր եղել, քանի որ այն ժամանակ հացը վաճառասեղաններին չէր մնում: Չհայտարարված պատերազմի տարիներին իշխում էր սոցիալական համերաշխության ոգին, երբ բոլորը միմյանց հետ կիսում էին մի կտոր հացը: Մարդիկ հասկանում էին, թե ինչի համար են զրկանքները: Հրադադարից 17 տարի անց, խաղաղության 17-րդ տարում նման զրկանքները հասկանալի չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել