Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 02,2011 00:00

Մարտի 30-ին 53-ամյա Մարիամ Ս.-ն ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր տվել, որ այցելելով եղբոր՝ 50-ամյա Ստեփան Սարգսյանի տուն, նրան հայտնաբերել է հատակին ընկած՝ մահացած: Ըստ դատաբժշկական փորձաքննության նախնական եզրակացության՝ Ս. Սարգսյանի մահը վրա է հասել գանգուղեղային փակ վնասվածքի հետեւանքով:
Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներով հիմնավորվել է, որ Արարատ գյուղի բնակիչ՝ 41-ամյա Մակիչ Ս.-ն Ստեփան Սարգսյանի տանը դիտավորությամբ կյանքից զրկել է նրան՝ գլուխը մահճակալին եւ պատին հարվածելով:
Փաստի առթիվ Արարատի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ի մասի հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ:
Մակիչ Ս.-ն ձերբակալված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել