Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԼՈՒԾԵ՞Ն ԴԱԼՄԱՑԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ

Ապրիլ 02,2011 00:00

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Դալմայի այգիների նախկին հողօգտագործողների հետ, լսել նրանց հուզող հարցերը, որոնք վերաբերում են 2004-2006թթ. ընթացքում օտարման արդյունքում հողատարածքները ձեռք բերած կառուցապատողների կողմից հատկացվող փոխհատուցումներին:
Ընդհանուր թվով 151 նախկին հողօգտագործողներից հարցը չի բավարարվել 48-ի դեպքում: Խնդրին լուծում տալու նպատակով քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ, որը պարբերաբար հանդիպումներ կանցկացնի կողմերի հետ եւ հսկողություն կիրականացնի գործընթացի հետ կապված: Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել կառուցապատողների հետ՝ սեղմ ժամկետներում փոխհատուցումները ապահովելու վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել