Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍԵ ԼԱՎԻ»՝ ԽԱՐԴԱԽՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ

Ապրիլ 02,2011 00:00

\"\" \"\"
Դավիթ Գրիգորյանը եւ Սասուն Մկրտչյանը:

«Առավոտի» տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (խարդախություն): Մարտի 31-ին ոստիկանության Արմավիրի մարզի Մեծամորի բաժին է դիմել Մեծամորի 2-րդ մսուր-մանկապարտեզի բուժքույր Լիանա Պետրոսյանը եւ հայտնել, որ ոմն Դավիթ մանկապարտեզում իր ընկերոջ հետ ներկայացել է որպես «Նարեկ Դուրյան» թատրոնի պրոդյուսեր եւ հայտնել, որ իրենց քաղաքի մշակույթի տանը Նարեկ Դուրյանի մասնակցությամբ տեղի է ունենալու «Սե լավի» ներկայացումը: Ոմն Դավիթը մանկապարտեզի կոլեկտիվին վաճառել էր 18000 դրամի տոմս: Սակայն ներկայացումն այդպես էլ տեղի չէր ունեցել: Մեծամորի ոստիկանները պարզել են, որ ոմն Դավիթը հանդիսանում է նախկինում 3 անգամ դատապարտված, որից մեկը՝ Ռուսաստանում, 40-ամյա Դավիթ Գեորգիի Գրիգորյանը, որը բնակվում է Վանաձոր քաղաքում: Իսկ նրա գործընկերը համաքաղաքացի 32-ամյա Սասուն Վազգենի Մկրտչյանն է: Վերջիններս Մեծամորի ոստիկանության աշխատակիցների կողմից բերման են ենթարկվել: Խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել են հիշյալ ներկայացման տոմսեր: Պարզվում է նաեւ, որ նրանք «Սե լավիի» 46 000 դրամի տոմսեր են վաճառել Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհարիկ Ներսիսյանին: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել