Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վ. ԽԱՉԻԿՅԱՆԻ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐԱՑԵԼ Է

Ապրիլ 02,2011 00:00

Մարտի 30-ին՝ երեկոյան ժամը 8-ի սահմաններում, Վազգեն Խաչիկյանը հարազատների ուղեկցությամբ տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն: Կենտրոնի փոխտնօրեն Հովիկ Ավետիսյանի ասելով՝ հարազատները չեն ասել՝ որտեղից են բերել նրան եւ ինչ վիճակով: Կլինիկա ընդունվելու պահին հիվանդը գանգատվել է սրտխառնոցից: Ունեցել է գիտակցության խանգարում: Բժշկի փոխանցմամբ՝ արյան զարկերակային ճնշումը եղել է նորմալ, սրտի աշխատանքը եւ շնչառությունը՝ ռիթմիկ: «Հիվանդի մոտ ուղեղային երեւույթներ են եղել»,- ասում է Հ. Ավետիսյանը: Ալավերդու բժշկական կենտրոնում ախտորոշել են անհայտ ծագման կոմատոզ վիճակ (գիտակցության խանգարում), գլխուղեղի արյան շրջանառության խանգարում (հստակ չէ): Նման երեւույթներով հիվանդության պատճառը կլինիկորեն պարզելու հնարավորություն չունենալով՝ մարտի 31-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, Վազգեն Խաչիկյանը Ալավերդու կենտրոնի շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» հիվանդանոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել