Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինքնակոչ «պաշտպաններ»

Ապրիլ 02,2011 00:00

Արձագանքում է Պարույր Հայրիկյանը «Առավոտ» օրաթերթի մարտի 30-ի համարում տպված հոդվածին  

«Ճշմարտությունները նենգափոխվո՞ւմ են» հոդվածին ծանոթանալով՝ խորհեցի. ա) «Որքան անիրազեկ եւ ինչքան պարզունակ պետք է լինի մարդ, որ ենթադրի, թէ աշխարհներ տեսած Հայրիկյանը կարող է ապրել ինչ-որ տեղ հրավիրված լինելու երազով», բ) պատկերացրի երկնքից  երկրային այս ինքնասիրահարուածներին ուղղուած Աշոտ Նավասարդյանի խօսքերը. «Տեղներդ վեր ընկեք ու չհամարձակվեք ձեր մակարդակով դատողություններ անել մեր հարաբերությունների մասին»:
Ինչ վերաբերում է ԱՄԿ-ի ներսում եղած հարաբերությունների, նրանց ոգու մասին տրամաբանական վերլուծությունների փորձին, ելակէտը պէտք է  ճիշտ ընտրուած լինի: Նուազագոյն պատկերացում ունենալու համար արժե ծանոթ լինել ոչ թե իրենց ԱՄԿ-ական համարող ալկոհոլասերների դատարկաբանություններին, այլ վաւերական փաստերին՝ նամակներին, տեսաֆիլմերին, դատական գործերի նիւթերին, ձայնագրութիւններին:
Եթե հավատայի ինձնից Աշոտ Նաւասարդեանին պաշտպանելու գժական նախաձեռնութիւն հանդես բերողների անկեղծությանը՝ ապա մեր ժողովրդի ճակատագրի համար կարեւորագույն փուլում իմ զինակիցներին վերաբերող բոլոր տեսակի փաստերը սիրով կներկայացնեի ծանոթանալու: Բայց քանի որ այսօր իմ ընկերների անունը տվող մարդկանց հիմնական մասը պարզունակ շահարկողներ են՝ ես Աշոտ ձագերին, նրա հրաշք դստրիկներին միայն կտամ ինձ հասանելի բոլոր  նյութերը:
Գրելով, որ «Աշոտը, օրինակ, իր ընկերներին վերաբերող «մանրամասները» երբեք ջրի երես չէր հանի», չեն հասկանում, որ արջի ծառայութիւն են մատուցում յանուն Հայաստանի ինքնորոշման մեր երկարատեւ պայքարի իմ զինակցին:
Դուք եթէ Նաւասարդեան սիրող ու գնահատող լինեիք, կխօսեիք ու կգնահատեիք նրա տեւական մասնակցութիւնը յանուն Հայաստանի անկախութեան պայքարին: Մինչդեռ նախընտրում եք տեսնել ու մատուցել ձեր շարքային ֆիդայական մակարդակի ժամանակահատուածը, որովհետեւ ձեզ ոչ թէ Նաւասարդեանն է հետաքրքրում, այլ դուք ձեր այդ սուտի ֆիդայական դրսեւորումներով: Աշոտն ինչ կաներ, ձեր դատելու բանը չէ, որովհետեւ երբ Աշոտն անում էր իր կարեւորագոյն գործը, դուք ու ձեր հայրերը նրա արածների մասին լսելուց  անգամ վախենում էիք:
Անկախութեան բանակը եղել է իմ ղեկավարած Ազգային Ինքնորոշում Միաւորման (ընդհատակից իմ որոշմամբ դուրս եկած Ազգային Միացեալ Կուսակցութեան) կառոյցներից մէկը (ահա 1990 թուականի տեսաժապաւենից քաղուած մի պատկեր): Կենցաղային «աբիժնիկական» տրամաբանությամբ՝ Աշոտ Նաւասարդեանի վարքը գնահատել համարձակուողները կարծում են, թե ավելի քան 20 տարի անկախութեան պայքարը ղեկավարած մարդու ոչ հաճելի  կարգադրությանը պիտի հետեւեր նրա հնագոյն զինակցի «աբիժնիկությունը»: Նա պիտի խռովեր ու այլեւս չխօսեր ինձ հետ: Եթե դա է ձեր տրամաբանությունը՝ ո՞ւր եք ձեզ մեջտեղ գցում, «պաշտպանիկներ»:

Հ. Գ. Պարոն Հայրիկյանը զրուցել է նաեւ «Առավոտի» թղթակցի հետ: Մանրամասները կներկայացնենք առաջիկայում:
Խմբագրությունը պահպանել է հեղինակի ուղղագրությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել