Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱԴԱՐԵՑ ԼԻՆԵԼ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ

Ապրիլ 02,2011 00:00

\"\"

Երեւանի քաղաքապետարանը երեկ ապամոնտաժել է Ազատության հրապարակում գտնվող՝ նկարում պատկերված կարուսելներն ու բատուտները: Այս քայլի պատճառաբանությունները բազմազան են: Կենտրոնի վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանն «Ա1+»-ին ասել է. «Քաղաքապետարանը որոշել է, որ երեւի արդեն ավելի ազատ հնարավորություն ստեղծվի ե՛ւ երեխաների, ե՛ւ երաժշտություն լսողների, ե՛ւ մշակութային ծրագրերի համար: Այդ նպատակով որոշվել է ազատել տարածքը»: Epress.am-ին Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության եւ կապերի բաժնից ասել են, որ հրապարակում տեղակայված բատուտը չէր ապահովում երեխաների անվտանգությունը. «Իսկ մնացածը հանվել է, որովհետեւ մշակույթի վարչությունն այլ միջոցառումներ է նախատեսում: Միջոցառումների այս փուլն ավարտված է, հիմա այլ բնույթի միջոցառումներ են իրականացվելու»: Մինչդեռ «Արմինֆոն» հաղորդել է, թե վերջերս «Facebook»-ում ստեղծվել էր օպերայի շենքի տեսքն այլանդակող փչովի բատուտների դեմ շարժում, որին մի քանի օրվա ընթացքում ավելի քան 1000 մարդ էր միացել: Խմբի անդամները «Facebook»-ի միջոցով դիմել էին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, որն էլ արձագանքել էր, թե «մոտ ժամանակներս փոփոխություններն ակնհայտ կլինեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել