Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՏԱՎԵՏ ՄՈՄԵՐԻՑ՝ ԱՍԹՄԱ

Ապրիլ 01,2011 00:00

Օրեգոնի Էկոլոգիական խորհուրդն ասում է, որ հոտավետ մոմերը տունը լցնում են հաճելի բույրով, բայց միեւնույն ժամանակ մեծ վտանգ են ներկայացնում տան բնակիչների համար: Պատճառը հոտանյութերն են: Դրանք ունեն մեծ քանակությամբ վնասակար հատկություններ: «KATUNews» կայքը բերում է Փորթլենդի բնակչուհի Էշլի Հենրիի օրինակը: Մինչեւ վերջերս Էշլիի տունը լի էր հոտավետ մոմերով: Իսկ այժմ նա խուսափում է նմանօրինակ մոմերից, քանզի դրանց պատճառով նա ասթմայով հիվանդացավ: Ներկայումս կինը գերզգայուն է հոտերի եւ քիմիական միացությունների հանդեպ: Ցանկացած հոտանյութեր, որոնք կան օճառի, օծանելիքի եւ շամպունի մեջ, առաջացնում են ասթմայի նոպա: Տուփի վրա հաճախ չեն նշում արտադրանքի իրական բաղադրությունը, եւ մարդն անտեղյակ է լինում վտանգից: Օրինակ, տուփի վրա գրվում է «հոտանյութ», առանց պարզաբանելու, թե ինչ հոտանյութ է դա եւ ինչ հետեւանքների կարող է հանգեցնել: Մոմերը կարող են պարունակել ֆտալատ, որի շնորհիվ հոտը երկար է մնում: Միեւնույն ժամանակ, գիտականորեն ապացուցված է, որ այն առաջացնում է բնածին արատներ եւ ազդում է վերարտադրության ֆունկցիայի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել