Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ «ՆԵՐՔԻՆ ՁԱՅՆԸ»

Ապրիլ 01,2011 00:00

«Զրույցը» ձեր օրգանիզմի հետ  ոչ միայն օգտակար է, այլեւ՝ հետաքրքիր

\"\"Մազեր: Չոր, բարակ, կոտրատվող մազերը «ասում» են այն մասին, որ ձեր սննդի մեջ շատ քիչ են ճարպերը: Մազերը չեն ստանում բավարար քանակով սպիտակուցներ (պրոտեին), ֆոլիեւյան թթու, վիտամին B6, երկաթ: Այսինքն՝ այնպիսի նյութեր, որոնք օգնում են գլխամաշկի սնուցումը թթվածնով: «Աղետալի» մազաթափությունը եւ թեփը հաճախ վերագրում են արյան մեջ երկաթի եւ ցինկի պակասին: Սնվեք մսամթերքով, ձկնեղենով, կանաչեղենով: Մազերը թվում են անկենդա՞ն՝ դա վիտամին C-ի պակասից է: Օգտագործեք ցիտրուսային մրգեր:

Աչքեր: Ձեզ գրգռում է լույսը, գիշերը վատ եք տեսնում: Ավելի հաճախ դա վիտամին E-ի պակասից է: Պատրաստեք աղցան՝ հում գազարից: Վիտամին B2-ի պակասից աչքերը արյունալեցուն են: Օգտագործեք կաթ եւ կաթնամթերք, սեւ հաց, մակարոնեղեն:

Բերան: Արյունահոսող լնդերը վիտամին C-ի պակասից են: Օգտագործեք ցիտրուսներ: Ճաքճքած շրթունքները, բերանի անկյունի ճաքերը, լեզվի խոցիկները առաջանում են ֆոլիեւյան թթվի, վիտամին B2 եւ B12-ի պակասից: Օգտագործեք ձկնեղեն, թռչնի միս, կաթ, կանաչ աղցաններ, ցիտրուս:

Մաշկ: Այն առաջինն է հաղորդում ազդանշաններ, որ դուք ճիշտ չեք սնվում: Չոր, թեփոտվող մաշկը B խմբի վիտամինների, սպիտակուցների, երկաթի եւ պղնձի պակասից է: Օգտագործեք սեւ հաց, թռչնի միս եւ բանջարեղեն: Երբ մաշկը քոր է գալիս, հաստանում է, ապա օրգանիզմին անհրաժեշտ են վիտամին A եւ B: Թարմ, «մանկամաշկ» կունենաք, եթե օգտագործեք ընկուզեղեն, արեւածաղկի սերմ, բուսական յուղ, ձու, վարսակի «փաթիլներ», ծլեցրած ցորենի հատիկներ: Երբ օրգանիզմում պակաս է վիտամին C-ն, նույնիսկ մաշկի թեթեւ քերծվածքը կարող է թարախոտվել: Օգտագործեք ցիտրուսներ:

Եղունգներ: Երբ եղունգները դանդաղ են աճում, կոտրատվում են կամ էլ շերտավորվում, ապա սնունդը պետք է հարուստ լինի սպիտակուցներով, վիտամիններով՝ B, E, C, սելեն, երկաթ, ցինկ: Օգտագործեք մսեղեն, սեւ հաց, լոբեղեն, ցիտրուսներ:

Հոգնածություն: Օրգանիզմը «հողորդում» է, որ քիչ են հանքային տարրերը, որոնք սնունդը պետք է վերածեն էներգիայի: Օգտագործեք կանաչեղեն, ընկուզեղեն, ծովային մթերք, սեւ հաց, շագանակագույն բրինձ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել