Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ համաստեղության՝ Հայաստանը Խեցգետին է

Ապրիլ 01,2011 00:00

Հայերը էներգետիկ առումով իրարից կախված ազգ են…

«Մարդը ունենում է երկու աշխարհ: Մեկը այն է, որը մեզ ստեղծել է, մյուսը այն է, որը մենք ենք ստեղծում՝ մեր ուժերի ներածին չափ». ասել է Նիկոլայ Զաբոլոցկին: Ըստ էության, ռուս բանաստեղծի այս տողերի մեջ տեղավորվում է մարդկային ողջ կյանքը: Ի վերջո, մարդու կողմից ինքն իրեն ընկալելը տարբերվում է նրանից, թե ինչպես են նրան տեսնում շրջապատողները: Մարդիկ մտածում են մի բան եւ անում ուրիշ բան: Դա վերաբերում է ինչպես առանձին անհատների, այնպես էլ մի ողջ ազգի: Բոլոր հայերն էլ վստահ են իրենց ազգի յուրահատկության մեջ: Նրանք հիանում են ոչ անձամբ իրենց կամ հարեւանի, ծանոթի յուրահատկությամբ, որքան իրենց ազգի: Պարզվում է, որ այդ մոտեցումը ունի իր բացատրությունը: Այս հարցրերի շուրջ զրուցել են Մոսկվայում լույս տեսնող ռուսալեզու ամսագրի խմբագիր Լուսիկ Ղուկասյանը եւ աստղագուշակ, հոգեբան Աննա Գայը: Աստղագուշաշակն ասել է.«Իրականում հայերը համարվում են աշխարհի հինավուրց ժողովուրդներից մեկը, որը պետք է իր գիտելիքները հաղորդեր մյուսներին: Բայց, ավաղ, նա չկատարեց ի վերուստ նախատեսվածը, որովհետեւ ինչ-որ ժամանակ շեղվեց ճանապարհից եւ իրեն ճիշտ չպահեց: Պարզ ասած, մենք ընկանք բարձունքներից, սակայն, ի տարբերություն ուրիշ ազգերի, գոյատեւեցինք եւ չմահացանք: Իսկ դա նշանակում է, որ մենք պարտավոր ենք եւ կարող ենք կրկին ոտքի կանգնել:

Հայերը էներգետիկ առումով իրարից կախված ազգ են, եւ անգամ հարուստ, լավ ապահովված հայերը իրենց երջանիկ չեն կարողանում զգալ, քանի դեռ կարծես թե ակամա զգում են իրենց վրա ամերիկացիների «էներգետիկ բեռը»: Կարելի՞ է, արդյոք, փոխել այդ իրավիճակը: Կարելի է եւ անհրաժեշտ է: Եվ պետք է սկսել թեկուզ այն բանից, որպեսզի ցանկություն արթնանա աշխատելու ինքն իր վրա, ձգտում առաջանա առաջինը ինքն իրեն փոխելու, կյանքի նկատմամբ իր իսկ մոտեցումները, մտքերը եւ աշխարհընկալումը փոխելու: Չէ՞ որ մարդու ինքնազգացողությունից է կախված նրա ապրելակերպը: Հայերը չպետք է ամեն ինչ տեսնեն սեւ վարագույրով: Հիշենք հայերի հավերժական «լացուկոծը» եւ «մուննաթը» կամ դժգոհությունը ամեն ինչից եւ ամենքից: Այն, ինչ այսօր մենք տեսնում ենք Հայաստանում, հետեւանք է սխալ էներգետիկ վարքի: Իրականում այնպիսի պատկերացում է ստեղծվում, որ ամենահին քրիստոնեական ազգը իր համար որպես կյանքի նորմ, ընտրել է աստվածաշնչյան բոլոր յոթ մեղքերը: Պարծենալով, որ մենք բոլորից շուտ ենք քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել, գործնականում համարվում ենք յոթ մահացու մեղքերը կրող ազգ: Մենք պետք է մերժենք բացասական մտածողությունը եւ մեր առօրյա կյանքում կամ շփման ժամանակ ավելի շատ վերցնենք դրականը: Մենք պետք է առաջին հերթին կարողանանք լուծել մեր անձնական եւ ոչ թե համաշխարհային գլոբալ խնդիրները: Մեր տարբերիչ առանձնահատկություններից մեկն էլ հենց այն է, որ չլուծելով մեր կյանքում հասունացած խնդիրները, անպայմանորեն խցկվում ենք օտարների կյանքի մեջ: Ամբողջ աշխարհը սիրում է քննարկել ուրիշների հարցերը: Հեռու չգնանք եւ հիշենք շենքերի մուտքերի մոտ նստած ռուս տատիկներին: Սակայն հայերը ոչ միայն քննարկում են, այլ, իրենց հարցերով զբաղվելու փոխարեն, մեղադրում են ուրիշներին: Մինչդեռ իրենք բազում խնդիրներ ունեն:

Այժմ պարզենք, թե մեր մտքերից բացի, ի՞նչն է, որ ազդեցություն է թողնում մեր կյանքի ու ճակատագրի վրա: Նախ՝ երկրային հաջողությունն է, որը մարդու վերաբերմունքն է այլ մարդկանց եւ շրջապատող առարկաների նկատմամբ, ապա երկնային հաջողությունը, որը պայմանավորված է մարդու ծննդյան պահին աստղերի հաջող դասավորությամբ: Ովքեր հավատում են աստղագուշակությանը, ասեմ, որ, ըստ համաստեղության, Հայաստանը Խեցգետին է, Ռուսաստանը՝ Ջրհոս, ԱՄՆ-ն՝ Երկվորյակ, Վրաստանը՝ Առյուծ: Մեր նշանի գծերին հատուկ են մարգարեությունը, դաստիարակությունը, երազկոտությունը, քննադատություն չընդունելը, հատուկ վերաբերմունքն իր արմատներին, ընտանեկան օջախի, ծնողների եւ ավանդույթների նկատմամբ: Հավանաբար դրանից է, որ Հայաստանում որոշակի ուղղվածություն կա դեպի ավանդույթները: Չմոռանանք, որ Հայաստանի Հանրապետության նոր պետականության ծնունդը տեղի է ունեցել 1991թ. սեպտեմբերի 21-ին, այսինքն՝ Կույսի նշանի տակ: Իսկ այդ նշանի տակ ծնված կառույցը կարող է դառնալ կենսունակ, դինամիկ զարգացող եւ հաջողակ: Այդ նշանի բնորոշ գծերից են կատարելագործվելու ձգտումը, գլխավորը մանրուքներից տարբերակելը, աշխատասիրությունը, ռացիոնալիզմը:

Հայաստանի պահապան հրեշտակը՝ Սպիտակ Լուսինը, գտնվում է Կույսի համաստեղությունում, որի մեջ մտնում է դրական տեղաշարժերի ու մտածելակերպի ինքնակատարելագործման ձգտումը: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի համար կարող են բացվել նոր, հաջողված հեռանկարներ:

Մեզ մնում է ամեն ինչ անել, որ հայ մարդը մշտապես ձգտի ներքին հավասարակշռության ու ներդաշնակության:

Եթե մենք սկսենք ճիշտ ապրել, ապա համոզված եղեք, որ մեր կյանքի խաչմերուկներում նույնպես կսկսեն վառվել կանաչ լույսերը: Եկեք հեռու մնանք ազգովի յոթ մահացու մեղքերից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել