Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ՝ շախմատային հանրությանը

Ապրիլ 01,2011 00:00

«e3e5.com» կայքը հրապարակել է Էքս-լե-Բենում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց 12-րդ անհատական առաջնության մասնակիցների «բաց նամակը» Ֆրանսիայի շախմատի ֆեդերացիային, Եվրոպայի շախմատային միությանը եւ շախմատային հանրությանը, որում մտահոգություն է հայտնվում «դրսից» էլեկտրոնային միջոցների օգնությամբ առաջնությունում կատարվող հնարավոր խաբեության մասին պտտվող լուրերի առիթով: Դա մասնակիցներին զրկում է հանգիստ խաղալու հնարավորությունից: Շախմատիստներից շատերը վստահ չեն, որ մրցակիցները կանոնները չեն խախտում: «Բաց նամակի» տակ իրենց ստորագրությունը դրած շախմատիստները, որոնց մեջ կան նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ, պահանջում են, որպեսզի մրցավարներին, կասկած առաջանալու դեպքում, ցանկացած մասնակցի խուզարկելու իրավունք տրվի եւ զույգի խաղացողներից մեկի պահանջով նաեւ էլեկտրոնային խաղատախտակն անջատվի:

ԹՇՖ-ն նախազգուշացնում է

Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ալի Նիհատ Յազիչին իր գլխավորած ֆեդերացիայի անունից «բաց նամակ» է ուղարկել Եվրոպայի շախմատային միության գագաթաժողովի պատվիրակներին, որում նրանց խնդրում է ձեռնպահ մնալ կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելուց, որով ԵՇՄ նախագահ Սիլվիո Դանաիլովը ցանկանում է անել այնպես, որպեսզի ինքը նեղ շրջապատով կարողանա որոշել մայրցամաքային մրցումների անցկացման վայրը: Հակառակ դեպքում՝ ԹՇՖ-ն խոստանում է ԵՇՄ-ի ղեկավարությանը դատի տալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել