Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վիկը լավ մարզավիճակում է

Ապրիլ 01,2011 00:00

Թեթեւագույն քաշային կարգում անցկացվող մրցաշարի շրջանակներում Լոս Անջելեսի հանրահայտ «Nokia Theatre»-ում վանաձորցի Վախթանգ Դարչինյանը երրորդ տեղի համար պայքարում հանդիպելու է կոլումբիացի Իոնի Պերեսի հետ: Նա մրցավայր մեկնելու է մենամարտից երկու շաբաթ առաջ: Վիկի մենեջեր Էլիաս Նասարը լրագրողներին տեղեկացրել է, որ հայ բռնցքամարտիկը լավ մարզավիճակում է եւ արդեն երկու մարզումային մենամարտ է անցկացրել Ուիլլ Թոմլինսոնի հետ: Դարչինյան-Պերես մարտում բռնցքամարտիկները պայքարելու են IBO վարկածով այդ քաշային կարգի թափուր տիտղոսի համար: Մենամարտը կայանալու է ապրիլի 24-ին: Այնպես որ, հայ մարզասերները Վախթանգից միայն հաղթանակ են ակնկալում: Հիշեցնենք, որ 2010 թվականի նույն օրը Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Նադյա Ռաոուին եւ մարտի ավարտից անմիջապես հետո «Առավոտի» հետ ունեցած հեռախոսազրույցում հայտարարեց, որ իր այդ հաղթանակը նվիրում է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել