Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չորսից՝ երեքը

Ապրիլ 01,2011 00:00

Չեխիայում անցկացված սիրողական բռնցքամարտի «Grand Prix»-ի 42-րդ խաղարկությունում Հայաստանը ներկայացրած չորս մարզիկներից երեքը՝ Հրաչիկ Ջավախյանը՝ 64 կգ, Արա Պուլուզյանը՝ 60 կգ եւ Տիգրան Արմենակյանը՝ 75 կգ, դարձել են բրոնզե մրցանակակիր: Միայն 56 կգ քաշային Արամ Ավագյանն է անմասն մնացել պարգեւից:

Հունիսի 16-26-ը Անկարայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող ազգային հավաքականի մեր բռնցքամարտիկների միջազգային հաջորդ մեկնարկը կլինի Երեւանում՝ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մրցանակների խաղարկությունում (ապրիլի 11-17): Ըստ նախնական տվյալների, մրցումների կազմկոմիտեն մասնակցության հայտ ստացել է արդեն քսան երկրից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել