Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առաջին օրվա «արծաթը» միակը եղավ

Ապրիլ 01,2011 00:00

\"\"Դորտմունդում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ազգային հավաքականը նվաճեց միայն մեկ արծաթե մեդալ, որն առաջին օրը մեր թիմի հաշվարկին բերեց 74 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը: Իսկ մեր մյուս ըմբիշները ձախողվեցին՝ չհասնելով կիսաեզրափակիչ: Միայն 96 կգ քաշային Էդգար Ենոքյանն էր մոտ կանգնած բրոնզե պատվանդանին, սակայն նա էլ երրորդ տեղի համար պայքարում տանուլ տվեց մոլդովացի Նիկոլայ Չեբանին՝ գրավելով միայն յոթերորդ տեղը:

Մեր մյուս մարզիկները ցույց տվեցին այսպիսի արդյունքներ:

55 կգ. Միհրան Ջաբուրյան՝ 10-րդ տեղ

60 կգ. Աշոտ Տերտերյան՝ 12

66 կգ. Ժիրայր Հովհաննիսյան՝ 16

84 կգ. Հապետնակ Կուրղինյան՝ 10

120 կգ. Ռուսլան Բասիեւ՝ 11:

Մարզասերները հիշում են, որ Հայաստանի ըմբիշներն անցած տարի չմասնակցեցին Բաքվում կայացած Եվրոպայի առաջնությանը, իսկ 2009-ին Հին աշխարհամասի ուժեղագույնների մրցավեճում նվաճել էին մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել