Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐԵՈԳՐԱՖԸ՝ ՆԿԱՐԻՉ

Ապրիլ 01,2011 00:00

Այսօր «Ակադեմիա» պատկերասրահում կկայանա Ռուդոլֆ Խառատյանի ստեղծագործությունների ցուցադրությունը: Ցուցահանդեսի համադրողն է Սոնա Հարությունյանը: Կներկայացվեն Ռ. Խառատյանի 10 տարիների ընթացքում ստեղծված 40 աշխատանքներ: Ս. Հարությունյանը ընտրել է այնպիսի աշխատանքներ, որոնք կընդգծեն արվեստագետի ոճական եւ թեմատիկ առանձնահատկությունները:

Խորեոգրաֆ Խառատյանը այս ցուցահանդեսի ընթացքում կբացահայտվի նաեւ որպես գեղանկարիչ: Սկսած 1991թ.-ից, Խառատյանը հանդես է եկել անհատական ցուցահանդեսներով՝ Վաշինգտոնում, Նյու Յորքում եւ Մոնրեալում (Կանադա): Խառատյանը ներկայացել է նաեւ խմբակային ցուցահանդեսներով՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Հնդկաստանում, Իտալիայում եւ Եգիպտոսում: Նրա աշխատանքները ներառված են ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Հարավային Աֆրիկայի եւ Հայաստանի անհատական հավաքածուներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել