Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՄ-Ն ՄՏԱԴԻՐ ՉԷ ՎԵՐԱՆԱՅԵԼ ՌԴ-Ի ՀԵՏ ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ

Ապրիլ 01,2011 00:00

Եվրամիությունը ցանկություն չունի Ռուսաստանի հետ առանց վիզային ռեժիմ սահմանել՝ Հյուսիսային Կովկասում առկա հիմնախնդիրների պատճառով: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Մոսկվայում Բելգիայի դեսպան Գի Տրուվեուրան: Նա շեշտել է, որ եթե անգամ Ռուսաստանը միակողմանիորեն պարզեցնի ԵՄ քաղաքացիների մուտքը ՌԴ, միեւնույն է՝ Եվրամիությունը ընդառաջ չի գնա եւ ռուսաստանցիների համար վիզային ռեժիմը չի վերանայի: Գի Տրուվեուրան ասել է, թե ԵՄ-ն երկյուղ ունի, որ հակառակ դեպքում Ռուսաստանի տարածաշրջաններից փախստականների մեծ հոսք կլինի դեպի ԵՄ երկրներ, որոնք առանց այն էլ ներգաղթյալների հետ կապված խնդիրներ ունեն: Որպես օրինակ դեսպանը բերել է Հյուսիսային Աֆրիկայից Իտալիա ժամանող փախստականների հետ կապված ծանր կացությունը: Նրա ասելով, վիզային ռեժիմի պարզեցման խնդրում շահագրգիռ է Ռուսաստանը, իսկ ԵՄ կողմից դրա մասին խոսք լինել անգամ չի կարող: Ընդ որում, դեսպանը հստակեցրել է, որ այդ գործընթացն ընդհանրապես կարող է ձգձգվել, քանի որ Եվրամիությունը դրանում շահագրգիռ չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել