Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԻԲԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՓԱԽԵԼ Է ԼՈՆԴՈՆ

Ապրիլ 01,2011 00:00

Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի ամենամտերիմ զինակիցներից մեկը՝ լիբիական հետախուզության նախկին ղեկավար, իսկ այսօր այդ երկրի արտգործնախարար Մուսա Կուսան (նկարում) երես է թեքել իր ղեկավարից եւ չորեքշաբթի օրը փախել է Մեծ Բրիտանիա՝ որպես բողոքի նշան իր երկրի քաղաքացիների դեմ կիրառվող բռնությունների: Այդ մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է Կուսայի ընկերը: Ըստ աղբյուրի, այդ տեղեկությունը պաշտոնական Լոնդոնն արդեն հաստատել է: Ըստ Reuters-ի, բրիտանական կառավարության ներկայացուցիչը նրա հրաժարականը որակել է որպես՝ Քադդաֆիին հասցված «լուրջ հարված», իսկ լիբիական ԱԳՆ-ում նրա նախորդը հայտարարել է, թե Կուսան «ողնաշարի մի մասն էր… տաճարի հենասյունը»: «Կուսան Քադդաֆիի կառավարության կազմում ամենաբարձրաստիճան դեմքն էր եւ նրա գործառույթը Քադդաֆիին ներկայացնելն էր միջազգային ասպարեզում՝ մի բան, որը նա այլեւս անել չի ուզում»,- ասված է բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակի տարածած հայտարարության մեջ:

Կուսան Թունիս-Լիբիա սահմանը հատել է դեռ երկուշաբթի օրը, որից հետո ժամանել է Անգլիայի հարավ-արեւելքում գտնվող Ֆարնբորո օդանավակայան: Կուսայի ընկերոջ՝ Մոմանա Բենոտամայի ասելով, ԱԳ նախկին նախարարը Բրիտանիայում ապաստան է փնտրում. «Նա երես է թեքել ռեժիմից: Նա չի պաշտպանում քաղաքացիական բնակչության վրա կառավարության հարձակումները»: Մինչդեռ լիբիական իշխանության ներկայացուցիչները իրենց հերթին հայտարարում են, որ Կուսան ոչ մեկին չի դավաճանել, նա գտնվում է դիվանագիտական գործուղման մեջ: Կուսան կրթություն է ստացել Արեւմուտքում եւ վարժ խոսում է անգլերեն: Նա առանցքային դեր է ունեցել հյուսիսաֆրիկյան այդ պետության՝ միջազգային երկարատեւ մեկուսացումից դուրս գալու գործում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել