Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՆՑՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

Ապրիլ 01,2011 00:00

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտնել է, թե Թուրքիան կառավարման նախագահական համակարգի կարող է անցնել առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո։ Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական Beyazgazete-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը թուրք-անգլիական համաժողովին մասնակցելուց առաջ պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով նաեւ ընտրություններից հետո տեղի ունենալիք գործընթացներին։ «Թուրքիան կառավարման նախագահական համակարգին անցնելու համար պետք է հանրաքվե անցկացնի։ Կարծում եմ, որ անհրաժեշտ է ընտրություններից հետո նաեւ նախարարությունների քանակը նվազեցնել՝ հասցնելով 20-ի»,- նշել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանում Էրդողանի կուսակցությունը ճնշող մեծամասնություն է կազմում եւ առաջիկա հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հավակնում է պահպանել օրենսդիր մարմնում ունեցած իր տեղերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել