Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԱՐՑՈՒՆՔԱԲԵՐ ԳԱԶ Է ԿԻՐԱՌՎԵԼ

Ապրիլ 01,2011 00:00

Մարտի 31-ին Բաքվի դատարանում ավարտվել է ծանր հանցագործության գործով մի դատավարություն, որի շրջանակներում ամբաստանյալները մեղադրվում են ավազակության մեջ:

APA-ի մատուցմամբ, դատավարության ժամանակ մեղադրյալներն ու նրանց հարազատները բողոք են հայտնել պետական մեղադրողին՝ դատարանից երեք ամբաստանվողների համար 10, 12 եւ 14 տարվա ազատազրկում պահանջելու առնչությամբ: Դատարանի դահլիճում ծագած լեզվակռիվն ավարտվել է սկանդալով: Ամբաստանյալները փորձել են իրենց վնասվածքներ հասցնել, ինչին ի պատասխան՝ դատարանի անվտանգության աշխատակիցները՝ անվտանգություն ապահովելու նպատակով, արցունքաբեր գազ են կիրառել:

Դատական նիստը ընդմիջվել է, որից հետո դատավորը հրապարակել է կայացրած վճիռը, ամբաստանվողներին դատապարտելով 8-12 տարվա բանտարկության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել