Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օբաման չարաշահե՞լ է իր լիազորությունները

Ապրիլ 01,2011 00:00

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գաղտնի կարգադրություն է ստորագրել Լիբիայում ԱՄՆ բանակի գաղտնի գործողություն սկսելու վերաբերյալ: Գործողությունն ուղղված է ապստամբների աջակցությանը՝ Մուամմար Քադդաֆիի հետ պայքարում: Այդ մասին հայտնում է panarmneian.net-ը՝ հղում անելով ABC News-ին:

Ըստ աղբյուրի, կարգադրության մեջ կան կետեր, որոնք թույլ են տալիս անկանխատեսելի հանգամանքների դեպքում Քադդաֆիի հակառակորդներին զենք մատակարարել, սակայն հրահանգը չի պարունակում այս փուլում զենքն ապստամբներին հանձնելու վերաբերյալ գործողություն:

Սպիտակ տան ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունները՝ վկայակոչելով տվյալների գաղտնի բնույթը: «Ապստամբներին զենք մատակարարելու մասին որոշում չի ընդունվել: Մենք չենք բացառում, սակայն չենք էլ հաստատում այդ հնարավորությունը: Մենք գնահատում եւ դիտարկում ենք Լիբիայի ժողովրդին աջակցելու բոլոր տարբերակները»,- ասվում է Օբամայի ներկայացուցիչների հայտարարության մեջ: Մինչդեռ հայտնի է դարձել, որ սենատոր-հանրապետական Ռենդ Փոլը նախաձեռնել է ԱՄՆ Սահմանադրությանը Լիբիայում ռազմական գործողության համապատասխանության քննարկում:

Բանավեճի արդյունքում Սենատը կարող է փաստաթուղթ ընդունել՝ նախագահի կողմից իր լիազորությունների չարաշահման մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել