Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մուսավիին թույլ են տվել մասնակցել հոր հուղարկավորությանը

Ապրիլ 01,2011 00:00

Իրանի ընդդիմության առաջնորդներից Միր Հոսեին Մուսավիի հոր թաղման արարողությունը «ընդհատվել էր անվտանգության ուժերի միջամտության պատճառով»:

Այդ մասին հաղորդում է tert.am-ը: Իրանական ընդդիմադիր kaleme.com կայքը հայտնում է, որ թաղման ժամանակ 7 մարդ է ձերբակալվել: Կայքի տեղեկություններով, թաղման արարողությունը պետք է մեկնարկեր Մուսավիի տան առջեւից, սակայն ոստիկանության միջամտության հետեւանքով այն ընդհատվել էր։

Միր Հոսեին Մուսավիի հայրը՝ Միր Իսմայիլ Մուսավին մահացել է մարտի 30-ին՝ 103 տարեկան հասակում. նա Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Համենեի զարմիկն էր։

«Թաղման արարողությունն ուղեկցվել է ոստիկանության ուժեղացված վերահսկողությամբ։ Մահացածի մարմինը տարել են հենց նրա տան առջեւից՝ շտապօգնության մեքենայով»,- ասվում է կայքում զետեղված հաղորդագրությունում, որտեղ նշվում է նաեւ, որ արարողության մասնակիցները փորձել են միջամտել, սակայն՝ ապարդյուն։

Ընդդիմադիր գործիչ Միր Հոսեին Մուսավին եւ նրա կինը փետրվարի 14-ից գտնվում են տնային կալանքի տակ։

Որոշ իրանական պետական լրատվամիջոցներ հաղորդում են, որ վերջին օրերին ընդդիմադիր գործչին ու նրա կնոջը թույլ են տվել այցելել հորը, մինչդեռ ընդդիմադիր կայքերը որեւէ բան այդ մասին չեն հայտնում։ Մարտի 30-ին Մուսավիի երեխաներն իրենց պապի մահվան առնչությամբ ուղերձ էին տարածել, որտեղ ասվում էր, որ վերջինս 45 օր պառկած է եղել անկողնում եւ կարոտել էր որդուն՝ ամեն օր հարցնելով նրա մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել