Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՈՒՎԵՅԹԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ

Ապրիլ 01,2011 00:00

Հինգշաբթի օրը Քուվեյթի նախարարների կաբինետը հրաժարական է տվել, որպեսզի, ինչպես ենթադրվում է, խուսափի երկրի խորհրդարանի կողմից հարցաքննության ենթարկվելուց: Reuters-ի մատուցմամբ, այդ մասին հաղորդել է Քուվեյթի խորհրդարանի աղբյուրը:

Խորհրդարանը թույլտվություն էր խնդրել հարցաքննել երեք նախարարների, որոնք հանդիսանում են Քուվեյթում իշխող՝ աս-Սաբահ ընտանիքի անդամներ: «Նախարարները վարչապետին հրաժարականի դիմում են ներկայացրել, որը կառավարության ղեկավարն ուղարկելու է էմիրին»,- ասել է օրենսդիր մարմնում գործակալության աղբյուրը:

Մարտի 31-ին Քուվեյթի էմիր Սաբահ աս-Սաբահը վարչապետ Նասեր աս-Սաբահին հանձնարարել է նոր կառավարություն ձեւավորել:

Հավելենք, որ շատ երկրներում՝ խորհրդարանում նախարարներին հարցաքննելը նորմալ երեւույթ է, բայց Քուվեյթում դա համարվում է անմիջական մարտահրավեր նախարարին եւ թաքնված մարտահրավեր՝ ուղղված էմիրին: Նավթարդյունահանող այդ երկրում ընթացող քաղաքական գործերում վերջին խոսքն էմիրինն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել