Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ «ԱՐԿՏԻԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Ապրիլ 01,2011 00:00

Անցյալ տարվա հոկտեմբերի 1-ից Ֆրանսիայի Վերսալի Սուրբ Քվենտին համալսարանում (Universitռ de Versailles Saint-Quentin-en-Yvelines) անցկացվում է «Արկտիկական հետազոտություններ» ծրագիրը՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հրահանգով եւ ֆրանսիացի հայտնի մշակութային մարդաբան, աշխարհագրագետ, ֆիզիկոս եւ գրող Ժան Մալորիի նախաձեռնությամբ: Արդյունքում վերոնշյալ համալսարանում 5 տարով ստեղծվել է մագիստրատուրայի համապատասխան միջազգային խումբ: Ֆրանսահայ Ալեն Սարգսյանի ջանքերով Հայաստանը նույնպես մասնակցում է՝ ի դեմս Երեւանի պետական եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանների լրագրության ֆակուլտետների ուսանողուհիներ Աննա Աղվանյանի եւ Հասմիկ Փայտյանի: Ծրագրի ընթացքում յուրաքանչյուր ուսանող ներկայացրել է իր երկիրը, պատմությունն ու մշակույթը: Առանձնակի հետաքրքրությամբ է ընդունվել մեր ուսանողների ներկայացրած՝ Հայաստանի մասին պատմող դասընթացը: Մյուս ուսանողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հայկական երաժշտական գործիքների նկատմամբ՝ դուդուկ, շվի, որոնց կենդանի կատարում է ապահովվել, ինչպես նաեւ մեծ հաճույքով համտեսել են հայկական խոհանոցի ուտեստները: Արդյունքում շատերն են ցանկություն հայտնել այցելել Հայաստան: Նշենք, որ հայ ուսանողները պրակտիկա են անցնում՝ նաեւ թղթակցելով Փարիզի «ԱյբՖՄ» հայկական ռադիոյում եւ «Նոր Յառաջ» թերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել