Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ

Ապրիլ 01,2011 00:00

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը ամփոփեց 2010 թվականը: Լոռու մարզկենտրոն Վանաձորը զբաղեցնում է 2638 հեկտար մակերես, 105 հազար բնակիչ ունի: 2005 թվականից մարզկենտրոնում պետական շինարարության ծրագիր չի եղել, իսկ մասնավոր շինարարական աշխատանքների համար 2010 թվականին Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժին 2785 դիմում է ստացվել՝ տրվել է 221 հատակագծային առաջադրանք, 219 շինարարության թույլտվություն, որից 19-ը՝ անհատական շինարարության, 66-ը՝ հասարակական սպասարկման օբյեկտների կառուցման համար: Վերակառուցվել եւ արդիականացվել է 121 շինություն, ինքնակամ կառույցների օրինականացման հարցով քաղաքապետարան է դիմել 1138 քաղաքացի: Վթարային շենքերից ազատվելու եւ դրանց տեղում նորերը կառուցելու համար տրվել է քանդման 13 թույլտվություն: Իսկ քաղաքի գլխավոր հարցը՝ 84 վթարային շենքերի խնդիրը, չի լուծվել: Նման խնդիրը հնարավոր չէ լուծել միայն համայնքի բյուջեով:

Օտարման կարգով սեփականաշնորհվել է 86 բնակարան, հիմնանորոգվել 14 223 քմ փողոց ու մայթ, որի համար ծախսվել է 101,693 միլիոն դրամ: Իրենց հերթին ու համապատասխան ֆինանսավորմանն են սպասում ծայրամասային փողոցները: Քաղաքապետարանը նախատեսում է քաղաքում միջազգային չափանիշներին համապատասխան կանգառասրահներ կառուցել, որտեղ նաեւ առեւտրի փոքրիկ կրպակներ կլինեն: Պատասխանատուները նշում են, որ այլ կերպ հնարավոր չէ ապահովել կանգառասրահների անվտանգությունը: Նման երկու կանգառ արդեն կա, երրորդն է կառուցվում: Իսկ մի քանի տարի առաջ կառուցված կանգառասրահները թալանվել են, մարդիկ տարել են ոչ միայն աթոռներն ու ծածկի շիֆերները, այլ նաեւ երկաթե մասերը: Եթե կանգառում կրպակ լինի, կրպակատերը կհոգա նաեւ կանգառասրահի «անձեռնմխելիության» մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել