Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՀ հիմնադրամը կատարում է թեկնածուի խոստումը

Ապրիլ 01,2011 00:00

\"\"«Միասնական հայրենիք» հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն, հիմնադրամը սկսել է «Գյուղական ճանապարհներ» ծրագիրը, որի նպատակն է գյուղական ճանապարհների բարեկարգումն ու ասֆալտապատումը: Արարատի մարզի Լանջազատ գյուղում աշխատանքներն արդեն սկսվել են:

Ըստ հիմնադրամի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի, ծրագիրը սկսվել է Լանջազատից, քանի որ այս գյուղի բնակիչներին ճանապարհները նորոգելու խոստում էր տրվել 2008 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Անդրանիկ Նիկողոսյանը չի ասում, թե այդ ընտրություններին մասնակցած 9 թեկնածուներից ով է Լանջազատին նման խոստում տվել, սակայն հաղորդագրության հետ ուղարկված նկարից առավել քան ակնհայտ է, թե ում խոստումն է կատարում «Միասնական հայրենիքը»: Հիմնադրամը չի տեղեկացնում նաեւ, թե ինչու է խոստումը կատարվում երեք տարի ուշացումով, չնայած Անդրանիկ Նիկողոսյանը կարեւորում է նախընտրական խոստումներին հետամուտ լինելու անհրաժեշտությունը եւ հավելում. «ցավոք, ոմանք չեն գիտակցում մարդկանց սպասումները իրենց խոսքից»:

Հաղորդագրության տեղեկատվական բացերը լրացնելու համար դիմեցինք «Միասնական հայրենիք» հիմնադրամին: Պարզվեց՝ Անդրանիկ Նիկողոսյանը գործուղման է: Բայց մեզ խոստացել են, որ վերադառնալուն պես նա կպատասխանի մեր հարցերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել