Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Որակի գերազանցություն»՝ «Հայէկոնոմբանկ»-ին

Ապրիլ 01,2011 00:00

\"\"«Հայէկոնոմբանկը» միակ բանկն է ՀՀ-ում, որին հանրահայտ ավստրիական UNICREDIT BANK AG-ն շնորհել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ 2010թ. ընթացքում եվրոյով փոխանցումների բարձր որակ ապահովելու համար: UNICREDIT BANK AG-ն այս մրցանակը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին՝ որակական եւ քանակական ամենաբարձր չափանիշներ ապահովելու համար: «Հայէկոնոմբանկի» համար UNICREDIT BANK AG-ի կողմից շնորհված հատուկ մրցանակը ոգեւորիչ, պարտավորեցնող եւ միեւնույն ժամանակ արդարացված է: Այս մրցանակը մեկ անգամ եւս վկայում է, որ երկար տարիների համագործակցության արդյունքում «Հայէկոնոմբանկ»-ը ձեռք է բերել կայուն, հուսալի եւ վստահելի գործընկերոջ համբավ: Դրա վառ ապացույցն է մեր հաճախորդների ցանցի ընդլայնումը եւ գործարքների ծավալների աճը: Մենք խորապես համոզված ենք, որ այս իրադարձությունը կունենա իր արժանի շարունակությունը՝ համագործակցության նոր ուղիներ բացելով մեր երկու բանկերի միջեւ առկա փոխշահավետ հարաբերություններում»,- ասաց «Հայէկոնոմբանկ» վարչության նախագահ Արմեն Նալջյանը: Հարկ է նշել նաեւ, որ «Հայէկոնոմբանկ»-ի կողմից կատարվող փոխանցումները համապատասխանում են միջազգային փոխանցումների STP (Straight Through Processing) ստանդարտներին՝ փոխանցումները կատարվում են ավտոմատ կերպով՝ բացառելով մարդկային միջամտության գործոնը, որի շնորհիվ ապահովվում է փոխանցման իրականացման մաքսիմալ արագություն: Մրցանակի հանձնման համար Հայաստան է ժամանել UNICREDIT BANK AG–ի փոխնախագահ Ռիչարդ Գոլեկը եւ UNICREDIT BANK AG–ի ֆինանսական տնօրեն, ֆինանսական ինստիտուտների խմբի ղեկավար Փիթեր Թչոփը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել