Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՆԿԻՆԵՐԻՆ ԿՀԵՏԵՎԵՆ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ

Ապրիլ 01,2011 00:00

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը երեկ ասել է, որ 2011թ. մայրաքաղաքում կանաչապատման լայնածավալ աշխատանքներ կիրականացվեն. կձեւավորվեն նոր այգիներ, պուրակներ ու կանաչ գոտիներ: Դրա համար Հոլանդիայից ներկրվել են 450 հազար ծաղկասածիլներ, որոնք մեկ ամիս ջերմոցներում աճեցվելուց հետո կբաժանվեն վարչական շրջաններին: Իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրվել են թվով 4000 մշտադալար դեկորատիվ ծառեր ու թփեր: «Մայրաքաղաքում արդեն մեկնարկել է ծառատունկը, որի նպատակը ինչպես կանաչապատ տարածքներն ավելացնելն է, այնպես էլ Երեւանին գեղագիտական տեսք հաղորդելը: Երեւանի քաղաքապետի նախաձեռնության հիմքում նաեւ մշտադալար դեկորատիվ ծառեր տնկելն է, որոնք կանաչ սաղարթ կապահովեն թե՛ ամռանը եւ թե՛ ձմռանը: Բացի այդ, ընտրվել են այն ծառատեսակները «որոնք հնարավորինս շատ են հողից կլանում ծանր մետաղները»,- նշել է Ավետ Մարտիրոսյանը: Բնապահպանության վարչության պետը անդրադարձել է նաեւ մարտի 30-ի ծառատունկից հետո Սարալանջի շրջանցիկ ճանապարհի միջնաշերտում եւ Բաղրամյան պողոտային հարակից հայ-արգենտինյան դպրոցի տարածքից տնկիների գողության դեպքերին: Նմանատիպ փաստ արձանագրվել էր նաեւ անցյալ տարի՝ ծաղկապատման աշխատանքների ժամանակ: «Այս արատավոր երեւույթը կանխելու նպատակով Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը դիմել է իրավապահ մարմիններին՝ վարչական շրջանների ոստիկանության բաժինների միջոցով տեղերում հսկողություն սահմանելու համար»,- նշել է բնապահպանության վարչության պետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել