Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՈՎ, ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ…»

Ապրիլ 01,2011 00:00

«Մեզանում զարմանալիորեն բոլորը զբաղված են ոչ իրենց գործով. կառավարության անդամները կթվորուհիներին սովորեցնում են կով կթել, ոստիկանները բանկ են թալանում, ի դեպ, երկու դեպքում էլ՝ անհաջող, դա էլ չեն կարողանում անել: Ընդդիմության խոշորագույն զանգվածի ղեկավարները հավաքում են ժողովրդին ու ուղարկում են նորից տուն: Անորոշությունը մեծ խնդիր է. փորձենք այս անորոշության մեջ բերել որոշ ռացիոնալ տարր»,- երեկ այսպես բացեց «Սարդարապատ» շարժման՝ «Արաբական շարժումները եւ տարածաշրջանային զարգացումները» թեմայով քննարկումը նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը: Գրողների միությունում անցկացվող հավաք-սեմինարը սկսվեց փոքր-ինչ ուշացումով, քանի որ ՀՀ նախագահական նստավայր Շվեյցարիայի նախագահի այցի պատճառով Բաղրամյան փողոցի մի մասը փակվել էր: Դրա արդյունքում առաջացած խցանումների պատճառով մասնակիցներն ուշացումով ժամանեցին: Իսկ հավաքին, բացի նախաձեռնության անդամներից, մասնակցում էին հրավիրյալներ այլ կուսակցություններից ու կազմակերպություններից: Այդ թվում՝ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը եւ այլոք:

Իր ելույթում վերլուծաբան Գարեգին Չուքասզյանը հայտարարեց, որ Հայաստանում իշխանափոխության հնարավոր է հասնել միայն անմիջական ժողովրդավարության ուղիով: «Առնվազն մոլորություն է ակնկալել, որ հերթական կամ արտահերթ ընտրությունները կանցնեն քաղաքակիրթ պայմաններում, երբ ապամոնտաժի չի ենթարկվել ընտրություններ կոչվող հանցագործ մեքենան»: Բանախոսի կարծիքով, տարածաշրջանային զարգացումներն ակնհայտ են դարձնում, որ շուտով գործ ենք ունենալու մեր ազգային ճակատագրի համար բախտորոշ զարգացումների հետ, ինչը նախ եւ առաջ մեզնից պահանջելու է հավաքական, քաղաքական կամքի դրսեւորում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել