Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՌԱՋԻՆ ՈՒՂԵՎՈՐԸ ԵՍ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ»

Ապրիլ 01,2011 00:00

\"\"«Պետության կողմից այդպիսի հայտարարություն հնչեցնելը մառազմ է, հիվանդ մարդկանց ելույթներ են, ժամանակավրեպ՝ անցած բաներ են: Ի՞նչ է նշանակում, երբ պետությունը ասում է, որ կոչնչացնի քաղաքացիական ինքնաթիռը: Այդ հայտարարությունը մեկնաբանելու կարիք չկա, բայց ես կարող եմ անել իմ հայտարարությունը: Այդ թռիչքի առաջին ուղեւորը ես եմ լինելու, ես՝ Հայաստանի Հանրապետության նախագահս: Շվեյցարիան ամբողջովին մեզ կպաշտպանի»,- հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի նախագահ Միշելին Քալմի-Ռեյի հետ հետ համատեղ ասուլիսում՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է մեկնաբանում Ադրբեջանի սպառնալիքները՝ խփել Ստեփանակերտ թռչող օդանավերը: Ակնկալվում է, որ Ստեփանակերտի օդանավակայանը կսկսի գործել մայիսի 9-ից: Գաղտնիք չէ, որ Բաքվի հայտարարությունները՝ խփել քաղաքացիական ինքնաթիռները, հակասում են միջազգային կոնվենցիաներին: Հայտնի է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ICAO (International Civil Aviation Organization) կազմակերպության անդամ են եւ պարտավորվել են երբեք չխփել քաղաքացիական ինքնաթիռներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել