Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՄ ՎԹԱՐՎԵԼ Է, ՀԱՄ ԷԼ ՍՊԱՌՆՈՒՄ Է

Ապրիլ 01,2011 00:00

\"\"

Երեկ երեկոյան Երեւանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Դավիթ Անհաղթի փողոցում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի վարչակազմի շենքի դիմաց միմյանց են բախվել BMW-318 մակնիշի 25 ՏՕ 401 համարանիշի, «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի 19 ՍՍ 120 համարանիշի եւ «Տոյոտա Պրադո» մակնիշի 09 ՍՍ 399 համարանիշի ավտոմեքենաները: Բախման արդյունքում «Տոյոտա Պրադոն» շուռ է եկել: Ուղեւորներին մեքենաներից դուրս բերելու համար վթարի վայր էր ժամանել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության արագ արձագանքման փրկարարական խումբը: Դեպքի վայրից մարմնական վնասվածքով Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել «Տոյոտա Պրադոյի» ուղեւոր, 20-ամյա Արտաշես Փաշյանը: «Տոյոտա Պրադոյի» վարորդը` 21-ամյա Էդգար Սարգսյանը, վթարի վայրից իր ավտոմեքենայի համարանիշները հանեց եւ դիմեց փախուստի, իսկ երբ ճանապարհային ոստիկանը նրանից պահանջում էր համարանիշները տեղադրել ավտոմեքենայի վրա, նա սպառնում էր ՃՈ տեսուչին: Ի դեպ, նույնպիսի սպառնալիքներ տեղալով՝ նա խոչընդոտում էր նաեւ լրագրողական աշխատանքին՝ ասելով, որ «համարներն ու մաշինեն նկարելու համար չի, եթե մի տեղ տպվավ ու էրեւաց, գտնելու եմ սաղիդ, ու պրոբլեմներ եք ունենալու»: Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանի հանձնարարականով մեքենաները տեղափոխվեցին ՃՈ տուգանային հրապարակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել