Լրահոս
Օրվա լրահոսը

Միջոցառումների շարքը սկսվեց

Մարտ 31,2011 00:00

«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց պետականություն, ազգային բանակ, հայոց նախագահ» կարգախոսը, սկսել է խոշոր միջոցառումների շարք՝ նվիրված ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին: Միջոցառումների շարքը երեկ մեկնարկեց ՊՆ 5-րդ բանակային կորպուսից, որտեղ հավաքվել էին «Հայոց արծիվների» 56 գրասենյակներից ժամանած անդամները: Հնչեցին ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված շնորհավորական ելույթներ, եղան պարգեւատրումներ: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանն իր ելույթում կարեւորեց նման ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացումը. «Դա խթան է հանդիսանում, որպեսզի յուրաքանչյուր հայ մարդ, հայ ընտանիք շատ լավ գիտակցի հայրենասիրության, ռազմահայրենասիրության քարոզչության կարեւորությունը, դերն ու նշանակությունը հայ հասարակության, հայ ընտանիքների մեջ, որպեսզի յուրաքանչյուր հայ մարդ, հայ ընտանիք շատ լավ գիտակցի, որ ինքն է հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին եւ զինվորը, որպեսզի յուրաքանչյուր հայ մարդ, հայ ընտանիք շատ լավ գիտակցի Հայկական բարձրավանդակի աշխարհագրական դիրքը, եւ յուրաքանչյուր հայ մարդ, հայ ընտանիք շատ լավ գիտակցի հորինված ադրբեջանական ցեղի ցեղապետերի ամենօրյա ռազմատենչ հայտարարությունների վտանգը, եւ յուրաքանչյուր հայ մարդ, հայ ընտանիք իր լուրջ դերակատարությունը հասարակական հիմունքներով ունենա հայոց պետականության հզորացման գործընթացներում` միշտ լինելով միասնության տանիքի տակ, իսկ միասնության տանիքը հայոց Ազգային բանակն է, հայոց նախագահն է, Հայաստանի Հանրապետությունն է»: Զորամասում տեղի ունեցավ տոնական շքերթ, որին մասնակցում էր նաեւ «Հայոց արծիվների» գունդը՝ 1100 անդամներով: «Հայոց Արծիվների» գործունեության հաջորդ փուլը կազմակերպության համար լինելու է զարգացման, հզորացման գործընթացների փուլ՝ 3000 ակտիվ անդամներով համալրված կազմակերպության օպերատիվ խմբի կամ «Հայոց Արծիվներ» գնդի ստեղծումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել