Լրահոս
Օրվա լրահոսը

«Միկա»-«Բանանց»՝ 3:3

Մարտ 31,2011 00:00

Երեկ կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի մեկ խաղ, որում տանտիրոջ կարգավիճակում հանդես եկող «Միկան» ընդունեց «Բանանցին»: Ավանդաբար սկզբունքային մրցակիցների այս դիմակայությունը եւս անցավ անզիջում պայքարում եւ ի վերջո ավարտվեց գոլառատ ոչ-ոքիով՝ 3:3: Հարկ է նշել, որ «Միկայի» գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանի թիմը առաջին խաղակեսից հետո պարտվում էր 1:3 հաշվով եւ միայն խաղավարտին մրցավարի ավելացրած լրացուցիչ ժամանակում կարողացավ վերականգնել հաշվի հավասարակշռությունը:
Գրանցված հաշիվն ավելի ձեռնտու է «Բանանցին», քանի որ պատասխան խաղում նրան կբավարարի նաեւ զրոյական ոչ-ոքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել