Դորտմունդում սկսված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը Հայաստանի ազգային հավաքականի անդամ Մուսա Մուրթազալիեւը 74 կգ քաշային կարգում նվաճեց փոխչեմպիոնի կոչումը: Նա եզրափակիչ գոտեմարտում միավորներով զիջեց աշխարհի կրկնակի չեմպիոն՝ ռուսաստանցի Դենիս Ցարկուշին: Նույն օրը 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը երրորդ տեղի համար գոտեմարտում պարտվեց մոլդովացի Միկոլայ Սեբանին եւ անմասն մնաց պարգեւից:
Երեկ ազատ ոճայիններն ավարտեցին պայքարը: