APA-ի մատուցմամբ, չորեքշաբթի օրը այդ մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Բաշար Ասադը՝ Սիրիայի Ազգային ժողովում ունեցած իր ելույթում, որը նվիրված էր երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերլուծությանը:
Այդ դավադրության նպատակը, երկրի նախագահի ասելով, Սիրիայի փլուզումը, իսրայելական ծրագրերի իրականացման ճանապարհի վերջին խոչընդոտներից ձերբազատվելն է: Ասադն ասել է, թե այդ դավադրությունը դատապարտված է անհաջողության, բայց փորձերը դեռ կշարունակվեն:
Ասադի երեկվա ելույթը, որը հրապարակել է երկրի ՍԱՆԱ պաշտոնական լրատվական գործակալությունը, ժողովրդին հասցեագրված ուղերձ էր: Դա Ասադի առաջին հրապարակային ելույթն էր մարտի 18-ին, Հորդանանի հետ սահմանակից Դերաա քաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցերից ի վեր:
Հիշեցնենք, որ այդ ակցիաների ընթացքում, որոնք վերածվել էին անկարգությունների, երկրի ուժայինների ու ցուցարարների միջեւ բախումների արդյունքում մի քանի տասնյակ մարդ է զոհվել:
Բաշիր Ասադը խորհրդարանում ունեցած իր ելույթում ընդունել է, որ հակակառավարական ցույցերի մասնակիցների պահանջներից մի քանիսը օրինական են, նաեւ այն, որ երկրում արմատական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն կա: Այդուհանդերձ, նա այդ բարեփոխումներն անցկացնելու որեւէ կոնկրետ ժամկետ չի նշել, փոխարենը հայտարարել է 1963թ.-ից երկրում գործող արտակարգ իրավիճակը չեղյալ հայտարարելու մասին: